Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից։


Այսպիսով համաձայնագրի վավերացումը Լեհաստանի կողմից նույնպես ավարտված է։

 

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն քվեարկությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»: