Էսօր Իլհամը հայտարարել է, որ 2003թ․-ից առ այսօր Ադրբեջանի ռազմական ծախսերը 15 անգամ բազմապատկվել են։

 

2008թ․-ին Իլհամը ԱՀ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր երդման տեքստում, երբ անդրադառնում էր ռազմական ոլորտին և համեմատություններ անցկացնում 2003թ․-ի հետ, նշել է, որ 2003թ․-ի ԱՀ բյուջեն ռազմական ծախսերի համար նախատեսած է եղել 163 միլիոն դոլար։

 

2018թ․-ի բյուջեով նույն ոլորտի ծախսերի համար հատկացվել է մոտ 1,61 միլիարդ դոլար, որը ոչ միայն 15 անգամ ավել չի, այլ 10 անգամից էլ քիչ է։ Հիմա Ալիևին պետք է կամ ասվի, որ կամ իր նախկին տեքստերը խմբագրի, կամ էլ մաթեմատիկային մի քիչ ավելի շատ ժամանակ հատկացնի։ Չնայած մի պահ էլ կա․ Ադրբեջանում թողել են, որ Իլհամը գործ անի ու հիմա ինչ էլ ասի կհավատան։ Ենթադրաբար իր ժողովրդի առումով խնդիր չունի թվերը կեղծելիս։

 

Արտյոմ Տոնոյան