Ժողովրդի թեկնածուն, ժողովրդի հայրն ու Ժողովրդավարությունը
Ժողովրդի հավաքական կերպար ստեղծելը դիցաբանության մեջ, հեքիաթներում, մետաֆորներում, անգամ քաղաքական ելույթներում հնարավոր է: Իսկ պետական կառավարման համակարգում այս եզրույթն օգտագործելը հավասարազոր է նրան, որ ժամանակակից պետությունների (Nation state) ներսում, որպես պետական դոկտրին ընդունել մեկ ազգի գերակայությունը մնացածի նկատմամբ: «Ժողովրդի թեկնածու»-ն ու ժողովրդավարությունը հակադիր եզրույթներ են և դա ապացուցելու համար ընդամենը հերիք է թերթել պատմության էջերն ու տեսնել, թե ինչ ավարտ են ունեցել «ժողովրդի թեկնածուների» իշխանությունները: 
Օրինակ Բենիտո Մուսոլինին «Երթ դեպի Հռոմ» հայտնի երթով ազդարարեց ժողովրդավարության առաջին ալիքի ՀԵՏԱԼԻՔԸ ու, որքան էլ ինքը «ժողովրդի թեկնածուն» էր, ու շատերն Իտալիայում պատրաստ էին հանուն «ժողովրդի թեկնածուի» մարդ սպանել, միևնույն է, վերջում հենց այդ նույն ժողովուրդը քառատեց իր թեկնածուին: 
Ադոլֆ Հիտլերը ևս գերմանացի ժողովրդի թեկնածուն էր 30-ականների սկզբին հետո հանուն Ադոլֆի մի ողջ ազգ գազախցիկներ մտան, իսկ վերջում Ադոլֆն ինքնասպան եղավ, որ մյուս կողմի «ժողովրդի թեկնածու»-ի ձեռքը չընկնի, իսկ գերմանացի ժողովուրդը մինչև օրս հիշում է, թե ինչո՞ւ չի կարելի որևէ մեկին համարել «ժողովրդի թեկնածուն»: 
Իոսիֆ Ստալինը իշխանության գալուց և երկրորդ համաշխարհայինում հաղթող կողմ դառնալուց հետո դարձավ «ժողովուրդների հայրը», իսկ թե ինչ զրկանքների ենթարկվեց ԽՍՀՄ ժողովուրդը «ժողովուրդների հոր» պատճառով հայտնի է բոլորիս: 
Մաոն ևս հանդիսանում էր չինական հեղափոխության հայրն ու պարտիզանական պատերազմից հետո «ժողովրդի թեկնածուն», բայց, թե ի՞նչ բարդագույն ճանապարհ անցավ Դեն Քսյաոպինը Մաոյի թողած ավերակներն ամրացնելու համար ու, թե ինչ կապ ունի Չինաստանը ժողովրդավարության հետ կարելի է անգամ չքննարկել: 
Վոժդիզմը, կամ ժողովրդի հավաքականությանն հասնելու ձգտումով մարդկանց վզին սեփական կարծիքը փաթաթելը որևէ աղերս չունեն և չեն կարող ունենալ ժողովրդավարության հետ և, եթե ոմանց թվում է, որ ժողովրդի գրագիտության և/կամ տեղեկացվածության պակասն օգտագործելով «Ժողովրդավարականը կարող են փոխել ժողովրդականով» խիստ սխալվում են: 
Հ.Գ. Կիսախելագարների և ըստ օդում կախված լուրերի` կառավարության աշխատակազմից ղեկավարվող ֆեյք էջերի կիսախելագար և անպատասխանատու մեկնաբանությունները անտեսվելու են, իսկ առողջ բանավեճը միշտ ցանկալի և խրախուսելի է:

Image may contain: 3 people, text