Նարեկ Սամսոնյանը գրում է.

Ի՞նչ կլինի եթե

 

Ենթադրենք եկող տարի տեղի են ունենում արտահերթ ընտրություններ (թե ինչ միջոցներով կհասնեն արտահերթի կարևոր չէ)։ Ընտրությունների արդյունքներով ԱԺ են անցնում երեք ուժեր «ՔՊ» (եթե անգամ «ԵԼՔ»-ով էլ գնան մեկ ա դա ՔՊ ցուցակն է լինելու), ԲՀԿ, ՀՀԿ։ Պարզ ա, որ ՔՊ-ն մի տարուց, լավագույն դեպքում, 30-40% ձայն ա ստանալու, մի 30-35 էլ ԲՀԿ-ն ու ստեղ շատ կարևոր ա, որ ՀՀԿ-ն հեչից մի 15-20% կարա ստանա։ Էն մարդիկ ովքեր բացառում են ՀՀԿ-ի ստանալիք ձայները, նրանք շաաատ հեռու են իրականությունից, բայց ՀՀԿ-ն ստանալու է էդ ձայները ու էդ պարագայում շատ հետաքրքիր իրավիճակի ենք հանգելու։ 
Եթե լինում են 3 կուսակցություն ԱԺ-ում ու իմ ասած համամասնությամբ էդ պարագայում 15-20% ստացող ուժն է որոշում, թե ում հետ է միավորվում և կայուն մեծամասնություն ապահովելով՝ կազմում կոալիցիա։ Էս պարագայում ՔՊ-ն ԱԺ-ում կարա նաև լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն ունենա կայուն մեծամասնության վերահսկիչ փաթեթով կառավարություն ձևավորելու հնարավորություն։ 
Հ.Գ. Հատուկ գրառումներս սքրին անող ու «նեղ օրվա համար պահող շուստրիների» համար՝ ասում եմ հնարավոր ա, ոչ թե հենց տենց կլինի, բայց հանուն ձեր գործի արդյունավետության մյուս տարբերակն էլ նշեմ. կարա լինի նաև մյուս տարբերակը, որ ՔՊ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի ու ԲՀԿ-ն մնա ինստիտուցիոնալին մոտ ընդդիմություն։ Իսկ երրորդ տարբերակի պարագայում («ՔՊ»-«ԲՀԿ» կոալիցիա) իշխանություններն ուղղակի պարտավոր կլինեն ավելացնել ՀՀԿ-ի՝ որպես միակ ընդդիմություն պատգամավորների թիվը։