ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (9 հունիս 2018թ.)

Հիսուս ասում է.
- Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Ուստի խորագե՛տ եղեք օձերի պես և անմեղ՝ աղավնիների նման։ Զգո՛ւյշ կացեք, որովհետև կլինեն մարդիկ, որոնք ձեզ դատարան կտանեն և կծեծեն իրենց ժողովարաններում։

 

Իմ պատճառով ձեզ կառավարիչների և թագավորների առաջ կհանեն, որպեսզի նրանց և բոլոր ազգերին իմ մասին վկայություն տաք։ Արդ, երբ դատելու տանեն ձեզ, հոգ մի՛ արեք, թե ի՛նչ պիտի ասեք կամ ինչպե՛ս պիտի ասեք, որովհետև ինչ որ պիտի ասեք, այդ ժամին պիտի տրվի ձեզ. քանի որ խոսողը դուք չեք լինելու, այլ ձեր Հոր Հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։

 


Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ իր զավակին։ Զավակներն իրենց ծնողների դեմ կելնեն և կսպանեն նրանց։ Ամեն մարդ իմ պատճառով կատի ձեզ։ Բայց ով մինչև վերջ դիմանա, նա կփրկվի։
(Մատթեոսի ավետարան 10:16-22)


Ռուբեն վարդապետ Զարգարյան