Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը տեղի քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչների կողմից որպես ռազմական հեղաշրջում և«զինվորական խունտայի» հաստատում է ներկայացվում։ Գնահատականների խստության հարցում ոչ մի սահմանափակում չունեն։ Նպատակն էլ ակնհայտորեն մեկն է' օգտվել վերջին օրերին դրսևորված հասարակական դժգոհություններից և փորձել Արցախում քաղաքական իրավիճակ փոխել։ Ընդ որում, չի բացառվում, որ հենց Արայիկ Հարությունյանն էլ փորձի գլխավորել այդ շարժումը։ Տեսնենք։

 

Ամեն դեպքում, Արցախում հիմա կարևոր զարգացումներ են։ Որպես նոր Պետնախարարի թեկնածու շրջանառվում է ԱՀ ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի անունը։ Թերևս հենց այդ փաստն է առիթ տվել արցախյան ընդդիմադիրներին խոսել «ռազմական խունտայի» մասին։ Բայց դա էժան սադրանք է։ Այն որ Ղարամյանը շատ փորձառու, նվիրված ու հայրենասեր գործիչ է, բոլորը գիտեն։ Այո, կռված է, գեներալ է, հիանալի հրամանատար է և այլն։ Բայց այդ երբվանի՞ց են բոլոր այդ իրողությունները պախարակելի դարձել մեր մեջ։

 

Ի դեպ, Արցախի բնակչության բացարձակ մեծամասնությունն է «ուժային»։ Այնպես որ պետք չէ էժան սադրանքներ հյուսել։
հյուսել։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան