Վրաստանի հասարակությունը հանրային գիտակցության և հարաբերությունների լրջության ավելի բարձր մակարդակի բարձրացավ։

Բացատրեմ։

Վրաստանը անցել է իր հեղափոխության փուլը, անձի պաշտամունքի փուլը, ուրիշի վրա հույս դնելու փուլը և սկսել է ինքնակազմավորվել ու ինքնակազմակերպվել։ Դա հացի, աշխատատեղի, սիրո և ատելության սպասելիք չի, այլ արդարության համար խնդիր։

Տղաների փողոցային կռիվը, որը ավարտվել է դանակահարություններով, ամիսներ առաջ, վեր է աճել լրջագույն պետական խնդրի՝ արդարության խնդրի։

Կա անվստահություն դատական համակարգի հանդեպ և կոնկրետ անարդարության խնդիրը հանրային համերաշխության է արժանացել։ Մարդիկ փողոց են դուրս եկել մի կոնկրետ մարդու արդարության խնդիրը լուծելը համար ու թույլ չեն տալիս, որ քաղաքական կուսակցությունները դա օգտագործեն իրենց նպատակների համար։ Դատախազը հրաժարական է տվել, նախագահը գալիս է սպանված տղայի հոր մոտ ու ժամանակ է խնդրում, վարչապետը խնդրում է, որ իրեն լսեն՝ ընդամենը թույլ տան իրեն խոսել։

Դա շատ բարձր հանրային գիտակցության և արդարության համար համերաշխության շարժում է։

 

Ստեփան Դանիելյան