Պատմության մեջ այս օրը' 1942թ. հունիսի 4-ին աշխարհամարտի խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում սկսվեց Միդուեյի համար մղվող ծովային ճակատամարտը: Մի քանի օր տևած այս ճակատամարտը բեկումնային էր խաղաղօվկիանոսյան ռազմաճակատում: Միդուեյ կղզու վրա գտնվում էր ամերիկյան ծովային ռազմաբազան, որը դարձավ ճապոնացիների հարձակման թիրախը:

 

Հարկ է նշել, որ կղզին կենտրոնական դիրք է զբաղեցնում խաղաղօվկիանոսյան ավազանում և այդ պատճառով պատերազմի ժամանակ ռազմավարական նշանակություն ուներ: Ինչպես Պերլ Հարբորի դեպքում այս անգամ էլ ճապոնացիները հույսը դրել էին հանկարծահասության գործոնի վրա: Սակայն դեպքերը ցույց տվեցին, որ ամերիկացիները նախապատրաստվել էին: Հունիսի 4-ի գիշերը ճապոնացիների կայսերական ծովային ուժերի փոխադմիրալ Նամուգոյի հրամանով 72 միավոր ռմբակոծիչներ և 36 կործանիչներ սկսեցին գրոհը:

 

Ամերիկական ինքնաթիռները և հակաօդային հրետանին զգալի կորուստներ պատճառեցին ճապոնացիներին: Դրան գումարած ամերիկյան ռմբակոծիչները իրենց հերթին կարողացել էին նախքան ճապոնացիները գրոհը օդ բարձրանալ և ուղղություն վերցնել դեպի օվկիանոսում գտնվող ճապոնական ավիակիրներ: Ընդհանուր առմամբ մարտերը տևեցին մի քանի օր, որոնց ընթացքում ճապոնական կողմը կորցրեց 4 ավիակիր, մոտ 200-ից ավել ինքնաթիռ և տվեց մոտ 2.5-3000 զոհ: Այս պարտությունով Ճապոնիան կորցրեց ռազմաճակատում իր գերիշխող դիրքը: