Բակո Սահակյանի կողքը նստած հայտարարվում է, որ Արցախի հարցով պետք է այնպես անել, որ Արցախի Նախագահը հանդես գա, իսկ մի ամիս էլ չանցած արդեն դեսանտ են իջացնում Արցախ ու սկսում են իրավիճակի ռասկաչկա․․․ ի՜նչ խոսք, շատ խորհրդանշական է ու օրինաչափ։

Սա նաև հետևանք է նրա, որ մեր ազգը չի սիրում կարդալ պատմություն ու մեծամասնության համար Կերենսկի ու 1917-ի ժամանակավոր կառավարություն բառերը ոչինչ չեն հուշում։ Նրանից է, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը իր կյանքում չի կարդացել Դոստոեվսկի ու մասնավորապես՝ «Դևերը»։ Ու նաև նրանից է, որ մեր անհամբեր ու իմպուլսիվ ազգի մեծամասնությունը հրաժարվում է հասկանալ, որ գունավոր հեղափոխություններ ու հեղաշրջումներ չեն լինում խնդիրներ չունեցող հասարակություններում, այլ ճիշտ հակառակը և դրանք ՄԻՇՏ սկսվում են դեպի դժոխք տանող բարի ցանկություններով սալիկապատված կածանով առաջին քայլերն անելուց։