Երևանի Բաղրամյան 1 հասցեով անցնելիս ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը նկատել է, որ ապօրինի կրպակը, որն այրվել էր, հիմա տանիքապատվում է՝ չնայած առկա չէ շինթույլտվություն:

Ալեն Սիմոնյանը Բաղրամյան 1 հասցեից ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարեց ոստիկանություն և հաղորդում տվեց՝ խնդրելով գալ և պարզել, թե ինչի հիման վրա է տանիք կապվում:

«Հիշում եք՝ այստեղ օրեր առաջ մի անդուր կրպակ կար, էդ կրպակն էր վառվել ու իմ ունեցած տեղեկություններով՝ էդ կրպակն անօրինական շինություն է, չունի շինթույլտվություն»,-մանրամասնեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: