Կարծում եմ, այս միջոցառումը այլ նպատակ չի հետապնդում, քան Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելն է, նրա մասին չարախոսելը: Մտածում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն ինքը կմերժի այս միջոցառումը, այլապես կկորցնի իր հեղափոխության ճշմարիտ հավատավորների մի ստվար զանգված:

 

Այս և նման միջոցառումների կազմակերպիչներն էլ, եթե իրոք,«Նիկոլի հեղափոխության» հետևորդներն են իրենց համարում, ապա թող այդ օրը հասարակական մի օգտակար գործողություն նախաձեռնեն (ծառ տնկեն, մանկական խաղահրապարակները, իրենց բակեր, վերջապես իրենց շենքերի շքամուտքերը աղբից մաքրեն, ծերերին ու անճարներին օգնեն և այլն և այլն ):

 

Թող այդ օրն իրենց համար դառնա անհամեմատ ավելի լուրջ և ԵՐԿՐԻ համար նշանակություն ունեցող շոշափելի մեկ ՔԱՅԼ ԱՆԵԼՈՒ գործընթացի սկիզբ, այլ ոչ թե «Նիկոլի հեղափոխության» հակառակորդների ջրաղացին ջուր լցնող և դրանով Նիկոլ Փաշինյան մարդուն վարկաբեկող «Նիկոլի ծննդյան փարթիներ» կամ «գրկախառնության տոներ» կազմակերպելն է:

 

Արտաշես Փափազյան