Հանրապետականները սկսել են ուշքի գալ, կամաց-կամաց շոկից դուրս են գալիս, ու բավականին գրագետ են սկսել աշխատել։ Կառավարության թիմի վրիպումները ֆիքսում են ու հարցադրումներ անում։ Երևի արդեն ինտելեկտուալ կենտրոն են ստեղծել ու համակարգում են քարոզչությունը։ Դեռևս նյուանսների վրա են աշխատում, քանի-որ դեռևս մեծ սխալներ չեն գտնում, բայց դրանք, բնականաբար, առաջիկայում կլինեն։

 

Կառավարության թիմը դեռևս էյֆորիայի մեջ է, այդ առումով ուշքի չեն եկել ու կարծես թե լավ չեն պատկերացնում պատասխանատվության ծանրությունը։ Որքան նկատել եմ, արդեն իրենց մեջ շահային խմբեր են սկսում ձևավորվել, սակայն ընդհանուր ստրատեգիա ու տակտիկա դեռևս չունեն։ Նաև մեթոդոլոգիայի խնդիր ունեն։

 

Ստեփան Դանիելյան