Կներեք, բայց քաղբանտարկյալ եզրույթը դառել ա ծամոն: Որևէ մեկը գիտի՞, թե կոնկրետ քանի անձ կա Հայաստանում, որ կարա քաղբանտարկյալ համարվի: Եթե ինչ-որ մեկը չալարի նստի հաշվի ու ինչ-որ պայմանական թիվ ասի, էդ թիվը ի՞նչ հավանականությամբ չի վիճարկվի մի խումբ այլ անձանց կողմից: Առանց հանրային քննարկման, առանց իրավական գնահատականի, բան... հայհու՜յ:

Իհարկե սխալական եմ, բայց իմ համար քաղբանտարկյալ են մենակ նրանք, որոնց հակաիրավական գործունեությունը, դրա որակումը ու ստացած պատժաչափը խիստ անհամապատասխան են՝ ակնհայտ քաղաքական պատճառներով: Շատ ակնհայտ տեսանելի ա դա, ու շատ հեշտ ա կողմնորոշվելը:

Թե չէ՝ տաքսիստի ձեռքից ավտոն խլեմ (հոդված), քշեմ ուղիղ Սիթիի վիտրինաների մեջ (հոդված), տակը մի քանի մարդ գցեմ (հոդված) հայտարարեմ, որ օլիգարխները քանդում են արարչատուր Հայաստանս, ու ինձ տան էնքան, ինչքան հասնում ա՝ հլը մեկը փորձի ինձ չանվանի քաղբանտարկյալ: Հա ինչ. անձնական նպատակ չեմ հետապնդել՝ մեկ, հերոսական ինքնազոհողություն եմ արել՝ երկու, քաղաքական ըմբոստության մանիֆեստ եմ հրապարակել՝ երեք: