Սթափվե՛ք:
Հեղափոխությունը նրա համար չէր,որ հաղթեինք,օղի խմեինք և հաջորդ օրը արթնանալով'մեզ նետեինք փողոց բողոքի:


Ամեն ոք փոփոխություններ ակնկալելուց առաջ,թո՛ղ սկսի նախ ինքն իրենից:
«Ծխախոտս է վերջացել» կամ «Ինչպե՞ս գնեմ իմ մազերի ներկը»նմանօրինակ հարցերը պահե՛ք Ձեր ընտանիքներում և կուրծք ծեծելով' մի՛ վազեք վարչապետի նստավայր:
Բոլորս էլ ունենք խնդիրներ և, եթե քսան տարի լռել և համբերել ենք,ապա հիմա մի փոքր չսպասելը կլինի անզգուշություն,որը հետագայում մեզ համար շատ ծանր կլինի,քան հեղափոխությունից առաջ էր:


Եթե Դուք ընտրակաշառք վերցնելով վաճառում էիք Ձեր և մեր ապագան'պարտավոր եք հիմա կրել Ձեր քայլերի հետևանքները և ակնկալել խնդիրների լուծման խելամիտ ժամանակամիջոցներ:


Ընդամենը մեկ շաբաթ է անցել,իսկ Դուք Ձեր խնդիրները թևի տակ դրած վազում եք փողոց:Ձեզ հարց տվել եք ինչու՞ չեք արել այդ ամենը նախկինում,ինչու՞ եք հենց հիմա Ձեր պահվածքով փչացնում մեր հեղափոխության գեղեցիկ գույնը:
Դուք զրկված եք եղել ազատությունից և ապրել եք վանդակում:Հիմա ունեք ազատություն և թևեր,շուտով նաև 'ճախրանք:


Եղե՛ք համբերատար և հանդուրժող,մի՛ տարեք մեր երկիրը նոր ցնցումների :
Բոլորս էլ գիտակցում ենք մեր երկրում եղած խնդիրների առկայությունը:
Սակայն նորածին երեխան քայլել չի կարող,եթե չոչ չանի:Թողե՛ք մեր նորանկախ երկիրը սկսի իր չոչը,որ վազենք նրա հետ ազատ թևերով:


ՀՀ հպարտ քաղաքացի
Հաս Չախալյան