Ադրբեջանական բանակի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները մարտական գործողություններ են անցկացրել Նախիջևանի մարտական զորավարժարանում:

 

Զորավարժությունների ընթացքում կատարվել են հակառակորդի անակնկալ հարձակում և նպաստավոր դիրքերի վերականգնում օպերացիաները:

 

Զորավարժությանը ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով նաև հարցազրույց է տվել, որի ընթացքում իբր ընդգծել է Նախիջևանի բանակի հզորությունը և հայտարարել է, թե Ադրբեջանի գնված տեխնիկաների մի մասը տեղափոխվում են Նախիջևան:

 

Սակայն Հայաստանի դիրքերը ամենաամուր ձևով պաշտպանված են հենց Նախիջևանի հետ սահմանին ու այս սահմանում է, որ թշնամին ոչ մի դեպքում չի կարողանում սադրանքներ իրականացնել ու իրեն բավականին խելոք է պահում: Հենց այս սահմանին է, որ տարիներ առաջ մեր բանակի զինծառայողները հեշտությամբ դիրքերը առաջ տվեցին և ավելի նպաստավոր վայրերում դիրքավորվեցին:

 

Աշոտ Ասատրյան