ՇՊՀ նախկին դասախոս գագիկ Համաբարյանը գրում է.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, Շիրակի պետական համալսարանի խնդրով մտահոգ քաղաքացիներ

Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով մեր պայքարը շարունակվում է։

Հորդորում ենք, վաղը չհավաքվելով համալսարանի մուտքի մոտ, շարունակել գործադուլն ու դասադուլը Շիրակի պետական համալսարանում։

Խնդրում ենք ՀՀ Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին ընդունել նախաձեռնող խմբի անդամներ ուսանողներին եւ դասախոսներին՝ ստեղծված իրավիճակին օբյեկտիվորեն ծանոթանալու, խնդիրները լսելու եւ լուծումներ գտնելու նպատակով։

Մինասյանը հեռանալու է, ուստի անհիմն են բոլոր վախերը, մեր պահանջը արդար է, մենք ուժեղ ենք միասին և մեր միասնականության դեպքում պայքարը կունենա ընդամենը մեկ ելք՝ ռեկտորի հրաժարականը։

Կհանդիպենք