Չի կարող մեկ, երկու կամ երեք օրում երկիրը հիմնովին փոխվել: Այո նշանակվելու են պաշտոնյաներ, այո մի մասը չի կարողանալու աշխատել, այո հեռացվելու են, նորերն են նշանակվելու, նորերի մի մասին էլ են հեռացնելու ու այդպես շարունակ: 30 տարի այդպես է եղել, սրանից հետո ևս այդպես է լինելու, մեկը լավ է աշխատելու, մյուսը ՝ ոչ, մեկին սիրելու են, մյուսին՝ ոչ: Ոչ մեկ հրաշագործ չէ: Չեք հավատա, բայց Փաշինյանի հարազատներն էլ են պաշտոն ստանալու, ինչպես պաշտոն էին ստանում Սարգսյանի, Կարապետյանի և մնացածի հարազատները: Ուղղակի հիմա մի փոքր այլ կերպ է լինելու, լկտիությունը ժամանակվոր կպակասի, հետագայում կամ կլինի կամ չի լինի:
Բայց միևնույնն է մի պաշտոնյային կփոխարինի մյուսը, էն մեկի սիրածը քարտուղարուհի կլինի, մյուսի բաջանաղը վարչության պետ: Ոչ մեկ հրաշագործ չէ ու չի կարողանա երեք օրում այդ ամենը փոխել:
Մի սպասեք ոչ մի գերբնական ու անմարդկային քայլերի, պարզապես հետևություն արեք, համեմատեք, սիրեք, ատեք, պահանջեք, բայց իրականությունից մի կտրվեք:
Աշոտ Ասատրյան