Երեկ նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս այսպես կոչված Իրանի գործարքից:

Դա մենք կանխատեսել էինք շուրջ մեկ ամիս առաջ:

Գործընթացները, որոնք ընթանում են Իրանի շուրջ' հիշեցնում են իրաքյան նախապատերազմական իրավիճակը: Կարելի է թերևս ենթադրել, որ իրադարձությունները կարող են զարգանալ հենց պատերազմի սցենարով: Այդ լայնամասշտաբ բախմանը, եթե այն տեղի ունենա, մասնակցելու են մի կողմից Իրանը, իսկ մյուս կողմից' ԱՄՆ-ը, Իսրայելը և Սաուդյան Արաբիան: Եթե այդ սցենարն իրականություն դառնա' ապա դա կլինի երկրորդ Համաշխարհայինից ի վեր ամենածավալուն և ամենաավերիչ պատերազմը:

Հայաստանն այդ կոնֆլիկտի ազդեցությունն իր վրա անմիջականորեն և անպայմանորեն է զգալու:

Կարևոր է գիտակցել, որ աշխարհաքաղաքական այդ հնարավոր կատակլիզմիկ սցենարի պարագայում' Հայաստանը լրջագույն մարտահրավերների է հանդիպելու և կարևոր է, որ հենց այս փուլում վերջապես այս երկիրն ունի պրագմատիկ, երիտասարդ և վճռական առաջնորդ:

 

Հայկ Մարտիրոսյան