Շիրակի պետհամալսարանի տխրահռչակ ՀՀԿ-ական կոռումպացված ռեկտոր Սահակ Մինասյանը մի քանի օր է իր տեղը չի գտնում...Նա և իր ֆան-ակումբը փորձում են ինչ-որ կերպ հակադարձել ռեկտորի հրաժարականը պահանջողներին...Այսպես,երեկ արդեն տեղեկացրել էինք, որ պարոն Մինասյանն ուղղակի ահաբեկում է բուհի աշխատակիցներին և պարտադրում մի նամակի տակ ստորագրել, որն ուղղված է Նիկոլ Փաշինյանին՝ ի պաշտպանություն ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի...


Սակայն Սահակ Մինասյանն ինքն իրեն կդավաճաներ,եթե մի նոր ստորություն էլ չհնարեր և մարդկանց մի նոր նվաստացման ծրագիր չմշակեր...Բոլորին է հայտնի, որ պարոն Մինասյանն իր կեղտոտ գործերն անում է ուրիշների ձեռքերով...Ինչպես ասենք,վարվեց մեզ՝ Համբարյանի և Խորիկյանի հետ...Նա ամենուր հայտարարում է,որ աշխատանքից ազատման որոշման համար պատասխանատու են բուհի գիտական խորհուրդը և, այսպես կոչված, էթիկայի հանձնաժողովը...


Հիմա էլ ճարպիկ ռեկտորը որոշել է կրկին բուհի կոլեկտիվին օգտագործել իր շահերն առաջ տանելու համար...Սահակ Մինասյանի և իր ֆան-ակումբի ներկայացուցիչների ծրագրի համաձայն մեր հաջորդ ցույցի ժամանակ Սահակ Մինասյանը դուրս է գալու ցուցարարների մոտ և ՊԱՐՏԱԴՐԵԼՈՒ է բուհի աշխատակիցներին ևս դուրս գալ իր հետ և կանգնել իր թիկունքին՝բոլորին ապացուցելու համար,որ համալսարանի կոլեկտիվը իրեն շատ սիրում է և ցանկանում է իր հետ աշխատել...Արդեն այսօրվանից մարդկանց զանգում են և կրկին սպառնում,որ Սահակի թիկունքին չկանգնելու դեպքում հաջորդ ուսումնական տարում դաս չեն ունենալու և այլն...


Կոչ եմ անում բուհի ՎԱԽԵՑԱԾ աշխատակիցներին տուրք չտալ ՀՀԿ-ական ռեկտորի այս բռնությանը,քանի որ հարցը ոչ թե այդ մարդու հետ աշխատել-չաշխատելու մասին է,այլ ԻՐԱՎԱԿԱՆ դաշտում ՀԿԿ-ական ռեկտորի և նրա ֆան-ակումբի որոշ անդամների կողմից գործած ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին է,որոնց բացահայտման համար էլ մենք պայքարում ենք...


Հետաքրքիր է, ռեկտորի թիկունքին կանգնել պատրաստվողները պատրաստ են հավասար պատասխանատվություն կրել Մինասյանի հետ կեղծ լիցենզիաների,գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացման,ահռելի գումարներ փոշիացնելու և շատ այլ հանցագործությունների ու անօրինականությունների համար...


Հանրաճանաչ ստախոս Մինասյանը ապատեղեկատվություն է տարածում,որ սա աթոռակռիվ է, նման բան երբևէ չի եղել և այս պահին էլ չկա: Կարևորը,որ բուհը ձերբազատվի Սահակ Մինասյանի նման անգրագետ և ոչ կոմպետենտ մեկից, ով ընդամենը երկու տարվա մեջ համալսարանը հասցրել է խայտառակ վիճակի և մեծ հաճույք է ստանում բուհի կանոնադրությունը և «Բարձրագույն կրթության մասին» օրենքը խախտելուց...Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը դրայվ է ստանում հանցագործություններ կատարելուց...Իսկ պատասխանատվության պահին փորձում է դա քաղաքականացնել և մարդկանց օգտագործել սեփական շահերի համար...


Հարգելի դասախոսնե´ր և աշխատակիցնե´ր, հասկացեք վերջապես, որ Սահակ Մինասյանի համար ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ տեղ չկա...Իհարկե, նա մտածում է, որ աշխատել է ՀՀ երեք նախագահների հետ, ուրեմն կաշխատի նաև Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վստահ եղեք, որ նրա գնացքը վաղուց մեկնել է, իսկ նրա' ատամներով ռեկտորի աթոռից կառչած մնալը պայմանավորված այն հանգամանքով, որ ռեկտորի աթոռը Մինասյանի վերջին հանգրվանն է...
Հ.Գ.Սահակ Մինասյանը մայիսի 5-ին բացահայտեց,թե իր թիկունքին որքան մարդ է կանգնած...Դա այն 10 հոգուց բաղկացած զանգվածն էր՝քրոջ որդիները,մի քանի հարևան և 300-350 հազար դրամ ստացող ֆան-ակումբի ներկայացուցիչները...Ահա սրանք են Սահակ Մինասյանի իրական կոլեկտիվի անդամները...

 

Գագիկ Համբարյան