Եթե վաղը ամեն ինչ ընթանա ըստ պայմանավորվածությունների, և Հայաստանն ունենա նոր վարչապետ, սկսվելու է շատ կարևոր փուլ, որի ընթացքում գործ ենք ունենալու այս ընթացքում ուռճացված ակնկալիքների ու պատկերացումների, ոգևորության ու մաքսիմալիզմի հետ: Մի կողմից՝ շատերն ակնկալելու են շատ արագ փոփոխություններ, այդ թվում՝ կյանքի որակի լավացում, անարդարությունների վերացում ու այլ հրաշքներ, այդ թվում՝ վարկերի մարում:

 


Մյուս կողմից՝ նոր իշխանությունները փորձելու են ցույց տալ արագ արդյունքներ՝ միաժամանակ հետապնդելով իրենց համար առավել կարևոր մի քանի նպատակներ, որոնցից մեկն ընտրական օրենսգրքի փոփոխությունն է ու նոր ընտրությունների կազմակերպումը:
Այդ ընթացքում գործ կունենանք նորահայտ պաշտոնյաների ու պաշտոնյա դառնալու ձգտում ունեցող երբեմն կոմպետենտ, երբեմն ոչ այնքան անձանց հետ, գործ կունենանք իրենց արածի մասին լիարժեք տեղեկատվությունը փոխանցելու ցանկություն չունեցող, հաշվետվություններն ու արխիվները տուն տանող չինովնիկների ու մի շարք այլ վնասակար երևույթների հետ...

 


Կարևոր է լինելու սթափ նայել բոլոր գործընթացներին, չտարվել ռոմանտիզմով ու միաժամանակ մի կողմ դնել անձնական նախասիրություններն ու գործընթացները գնահատել պետության համար օգտակարության տեսակետից։