Իհարկե՛, քաջ գիտակցում եմ, որ այնպիսի ժամանակահատվածում և իրավիճակում ենք ապրում, որ հնարավոր չի լինելու լուծել բոլոր սոցիալական ու տնտեսական խնդիրները, բայց հույս ունեմ, որ անվերապահորեն կարվի ամեն ինչ՝ ապահովելու սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներն ամբողջությամբ:

Մեզանից յուրաքանչյուրի մտքում ու հոգում կարմիր թելի նման պետք է անցնի այն համոզմունքը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Նոր իշխանությունը պետք է առաջնորդվի այն համոզմամբ, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը ոչ միայն իր պարտականությունն են լինելու, այլև լեգետիմության հիմքերից մեկը:

Հույս ունեմ, որ կունենանք այնպիսի իշխանություն, որը սահմանափակված կլինի մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: