Ժող, մի բան ֆիքսենք, էլի: Հեղափոխությունն իրականում մայիսի 8-ին սկսվելու է, ոչ թե ավարտվելու: Մայիսի 8-ին ավարտվելու է ընդամենը իշխանափոխությունը: Ու էդ հեղափոխությունը բոլորս պիտի անենք՝ մեր մտածողության ու հոգեբանության մեջ, կենսակերպում, շրջապատում, կենցաղում, աշխատանքում: Եթե նոր որակի պետություն ենք ուզում, նոր իշխանություններից պիտի պահանջենք ընդամենը մեզ դրա հնարավորությունը տալ, բայց նոր որակի կյանք սկսելը միայն մեր ձեռքերում է: Ու էդ աշխատանքն ամեն մեկս մեր տեղում պիտի անի:

 

Նիկոլը հրաշագործ չի: Ու ինձ, անկեղծ ասած, անհանգստացնում է էն հանրային տրամադրվածությունը, թե մայիսի 8-ից ապավինում ենք միայն նոր վարչապետին, իսկ մենք վայելում ենք հեղափոխության արդյունքները: Մայիսի 8-ից տևական աշխատանքը նո՛ր է սկսվում, պատրաստվե՛ք...

 

Դավիթ Սարգսյան