Կարծում եմ, որ այս երեք շաբաթների ընթացքում մեր լրագրողներն ահռելի աշխատանք արեցին, ու նրանց շուրջօրյա չարչարանքի շնորհիվ հարյուր հազարավոր մարդիկ Հայաստանում ու արտասահմանում բազմազան տեղեկություն ստացան:

Հատուկ նշում եմ «բազմազան» բառը, քանի որ համոզված եմ, որ մեդիան հենց պետք է բազմազան լինի, ներկայացնի տարբեր տեսակետներ, մոտեցումներ, կարծիքներ, անկախ նրանից՝ մենք ընդունում ենք այդ տեսակետը, թե ոչ:

Ու նաև շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին՝ մաղթում եմ բոլորին հաջողություն իրենց դժվարին աշխատանքում: