Իրավիճակն այս պահին պակաս լարված չէ նաև մեր հարավային հարևանի մոտ, որը կրկին հարաբերություններ է ճշտում ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մերձավորարևելյան շրջագայությունից և Սաուդյան Արաբիայում կատարած հակաիրանական հայտարարությունների պատասխանը շատ չուշացավ։

Պատասխանեց ԻԻՀ հոգևոր առաջնորդը․ «Ամերիկացիները փորձում են սաուդցիներին և տարածաշրջանի որոշ երկրներին հրահրելով, նրանց կանգնեցնել Իսլամական Հանրապետության դեմ, բայց նրանք, եթե խոհեմ լինեն, չպետք է խաբվեն ԱՄՆ-ի կողմից: Ամերիկացիները ցանկանում են Իրանի դեմ պայքարի ծախսերը բարդել այլոց վրա։

Տարածաշրջանի որոշ երկրներ պետք է գիտակցեն, որ եթե առճակատվեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, անշուշտ ծանր հարված ու պարտություն կկրեն:

Արևմտյան Ասիայի տարածաշրջանից պետք է ԱՄՆ-ն դուրս գա, ոչ թե՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Պարսից ծոցը և Արևմտյան Ասիան մեր տունն է, բայց դուք օտարական եք և խառնակություն ստեղծելու չար մտադրություն ունեք»: