Երևանի պետական համալսարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում նշված է. «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաև մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ Երևանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»: