Բան չմնաց։ Մի 2 օր էլ, ու Նիկոլ Փաշինյանը կդառնա ՀՀ վարչապետ։ Ժամանակավոր վարչապետ։ Սա ոնց որ էլ կասկած չի հարուցում։
Էդ օրն էլ ժողովուրդը կուրախանա ու կնշի հաղթանակը, ոնց որ ապրիլի 23-ին։ Բայց եկեք ռեալ նայենք․ Նիկոլի վարչապետ դառնալը դեռ հաղթանակ չի նշանակում։

Հաղթանակ կլինի էն օրը, երբ մենք կանցկացնենք նորմալ, մաքուր ընտրություններ, ու հաջորդ օրը ոչ մեկ իրեն խաբված չի զգա՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Նիկոլի հայտարարած գլխավոր նպատակը հենց սա էր։

Իսկ դա էնքան հեշտ չէ, ինչքան հիմա թվում է։ Էն մի քանի հարյուր հազար հոգին, որ ընտրակաշառք էին վերցնում, էստեղ են, ոչ մի տեղ չեն գնացել։ Էդ նույն մենք ենք՝ մեր դրական ու բացասական կողմերով հանդերձ։ 
Նախկին ընտրակեղծարարը, եթե էսօր եռագույնը ուսերին գցած միացել է ցուցարարներին ու գոռում է՝ Նիկոլ, Նիկոլ, դեռ չի փոխվել։ Ու դա նորմալ է, ժամանակ է պետք։

Այ, լիակատար հաղթանակը կլինի, երբ մտածելակերպը կփոխվի՝ ոչ մեկի մտքով չանցնի, որ կարելի է ձայն գնել կամ վաճառել, շոպլիկությունը տեղ չունենա, որ զոռբայությունը տեղ չունենա, որ խնամի-ծանոթ-բարեկամով հարցեր չլուծվեն, և այլն, և այլն․․․
Որ մեկս մյուսին «չքցի», ոտի տակը չփորի, ու դա ընկալվի որպես շուստրիություն։
Որ ամեն մեկս իր տեղում իր գործը նորմալ ու մարդավարի անի, ոչ թե գլխառադ անի կամ մտածի՝ ոնց մի կոպեկ ավել փախցնի։
Մի խոսքով՝ ինքներս մեզ պիտի հաղթենք։ 
Այ էդ ժամանակ մեր հաղթանակը լիարժեք կլինի, ու մեզ հասնել չի լինի։