Վահագն Թևոսյանը գրում է.

Շրջանառության մեջ ա դրվում էն սցենարի հնարավորությունը, որ Հանրապետականը փաստի առաջ ա կանգնացնելու Նիկոլին ու տապալի վարչապետի ընտրությունները: Եթե քննարկման ենթակա ա, թե ինչքան վտանգավոր ա նման հանգուցալուծումը՝ քննարկենք, եթե չէ՝ ընդամենը մի բան եմ ուզում ասել:

Երբ երեկ Էդուարդ Շարմազանովը, որի հետ ծանոթ եմ 1996-ից, ու կարող եմ ասել՝ էդ ժամանակներից էն հազվադեպ գործիչներից ա, որ ոչ թիմ ա փոխել, ոչ գաղափարական ուղղություն, ահա երբ նա ասում էր, որ իրենք հիմա որոշումները կայացնում են հանուն պետականության, ես իրեն հավատում էի:

Հանրապետականում կան մարդիկ, որոնց հետ ես մտերիմ եմ, ու եթե դեռ չեմ հասցրել ընկերանալ, ապա շատ կուզեմ, որովհետև ճանաչում եմ որպես ադեկվատ, բանիմաց ու պարկեշտ մարդիկ: Ու ես չեմ հավատում էն սցենարին, որով կայացվելու եւ իրագործվելու ա ոչ ադեկվատ, անհեռատես ու անպարկեշտ որոշում: Դա ուղղակի անհնար ա, էդ մարդիկ ունակ չեն Հայաստանին նման հարված հասցնելու: