Ամենաակնհայտներից է արտաքին գործընկերների մոտ ժողովրդավարության բարձր ցուցադրումը, ինչ անշուշտ դեռ իր արդյունքները կունենա: Մարդակենտրոն քաղաքակրթությունների համար ընկալելի քայլ էր վարչապետի կողմից, հրաժարականի ներկայացումը՝ բախումներից խուսափելու նպատակով: Եվս մեկ բավական ընկալելի քայլ է, չնայած ընդդիմության մաքսիմալիստական կոչերին,իշխանության կողմից ցանկացած հարցով բանակցությունների պատրաստակամությունը...

Այս ամենին զուգահեռ Հայաստանի արտաքին մարտահրավերներից թիվ մեկը Ղարաբաղաադրբեջնական կոնֆլիկտն է բանակցող և համանախագահող երկրների մոտեցումներով հանդերձ:

Այստեղ ունեցանք մի իրավիճակ, երբ բանակցող երկու կողմերի միջև եղած քաղաքակրթական ու ժողովրդական հակակշիռը կտրուկ աճեց...դա իր հետևանքներն ու մեսիջները կունենա համանախագահողներին մի կողմից, Ադրբեջանին՝ մյուս կողմից: Սա է պատճառը, որ վերջինիս քաղաքական վերնախավի կողմից հնչեց խաղաղ բանակցելու պատրաստակամություն: Ասել է թե՝ առաջին արդյունքը գրեթե գրանցված է՝ Ադրբեջանն առնվազն պատրաստ է վերադառնալ բանակցությունների փուլ...

Նույն գործընթացում հաջորդիվ դրական քայլերը դեռ շարունակական են, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերոնշյալ ժողովրդավարության տարբերությունը մեղմացնելու ձգտմանը....!!!