Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել փողոցների փակումը։

Այս մասին պատգամավորը հայտարարեց իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ 

 

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ պետք է առժամանակ դադարեցնել փողոցների փակումը և թույլ չտալ, որ ինչ-որ մարդիկ օգտվեն ստեղծված իրավիճակից․ «Ես մտահոգիչ տեղեկություններ  ունեմ, որ քաղաքում առանց պետհամարանիշի մեքենաներ կան, պետք է կարգ ու կանոն հաստատել և միայն Երևան քաղաքում առժամանակ դադարեցնել փողոցներ փակելը։ Բոլորին կոչ եմ անում ինքնակազմակերպվել և առանց համարանիշի մեքենաներին թույլ չտալ փողոց փակել»,-ասաց Փաշինյանը։ 

«Ճանապարհներ փակելու ակցիան փոխարինվում է առանց պետհամարանիշների ավտոմեքենաների հարցը կարգավորելու ակցիայով»,-ասաց պատգամավորը։