Ինձ էս ամենում անչափ մտահոգում ա մեր էս մի բուռ հասարակությունում էսքան անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտը, որը նույնիսկ տարածվում ա դրսի մեր հայրենակիցների շրջանում, մեկս մյուսի նկատմամբ...սարսափելի ա ուղղակի, եթե խորը դատես... Եթե նիկոլական չես, ուրեմն ազգի դավաճան ես, եթե նիկոլական ես՝ ուրեմն մեր հետ չես...


Կհիշենք, որ նման իրավիճակի սրության պակաս չէր զգացվում նաև ԼՏՊ ժամանակ, նույն պիտակները, նույն որակումները՝ ստրկամտությունից ընդհուպ մինչև ազգի ու համայն մարդկության դավաճանություն ու մեղսագործություն...Ժող սթափվեք, իվերջո ե՞րբ ենք մեր մեջից հանելու մեր մի բուռ աշխարհը սև ու սպիտակի պրիզմայով անկացնելու անտրամաբանական տրամաբանությունը... Ու էս ոգով ու աշարհընկալմամբ մենք խոսում ենք հասարակության բարեկեցությունից, երկրի անվտանգությունից...