Քիչ առաջ լսում էի Կարեն Կարապետյանի ասուլիսը։ Հրապարակային ցանկանում եմ ասել, պարոն Կարապետյան խոսքերն ոչինչ են, գործերն են կարևոր։ Դուք երբ պաշտոնը ստանձնեցիք առաջինը տարբեր տեսակի և ճաշակի օգնականներ ընդունեցիք գործի, ընդ որում նրանց թիվը չհիմնավորված մեծ էր։

 

Գործիս բնույթով կարող եմ ասել և ապացուցել, որ դուք և ձեր այդ աշխատակազմը անձանց դիմումներին ուղղակի չեք պատասխանել, երբ օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկներ ենք ներկայացրել ձեզ դա ընդհանրապես չի հետաքրքրել, երբ ԴԱՀԿ կոչվող ծառայության վերաբերյալ դիմում ենք ներկայացրել առ այն, որ դատարանի վճիռը չի կատարում դուք ոչ միայն չեք արձագանքել այլև այդ դիմումը ուղարկել եք այն անձին, ով լկտի ձևով չի կատարում դատարանի վճիռը, երբ ձեզ անձը տեղեկացրել է, որ իր երեխան ունի լուրջ առողջական խնդիր և այն պետ․ պատվերի շրջանակում պետք է վիրահատություն կատարվի, իսկ առողջապահության նախարարությունն ու համապատասխան մարզպետարանը անձին չլում են, դուք այդ դիմումին մինչ օրս չեք պատասխանել։ Ասելիքս շատ է, բայց կասեմ ձեզ, որ ՍԱ Է ՁԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄՔՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԸ։ Գործին հղում տվեք թե չէ, եթե ցանկանամ խոսքեր, ապա հեքիաթի գրքեր կկարդամ։

 

Գևորգ Գյոզալյան