Հիմա արդեն շատ ցինիկներ ու պատեհապաշտներ վերջին օրերին սկսել, սկսում են և ոգևորված կսկսեն վերհիշել և «ակամա» կիսվել, թե ինչքան վաղուց, նույնիսկ բարուրից սիրել ու պաշտել են Նիկոլին…
Շատերը կհիշեն, կնկարագրեն, թե ինչպես են Նիկոլի հետ վազվզել, ծաղիկ ու սինդրիկ քաղել Իջևանի Ենոքավան գյուղի հանդերում, թե ինչքան համոզված էին՝ նույնիսկ դպրոցական տարիներից, որ նա առաջնորդի, անարդարությունների դեմ պայքարողի ունակություններ ունի…
Շատերն էլ լալահառաչ կգրեն, թե ինչքան աղի արցունքներ են թափել, աղոթել ծնկաչոք, մոմ վառել, տվայտվել, իրենց պատեպատ տվել և անծել իշանություններին, երբ Նիկոլը բանտում էր ու փախուստի մեջ…
Շատ կաշառակեր, թալանչի չինովնիկներ, ծախու իրավապահներ, դասախոսներ, դասադուլիստներ ու զինծառայողներ կգրեն ու վետերոկներում, լսարաններում կպատմեն, թե ինչքան ու ինչ «տղամարդու» նման են պահել իրենց ու թաքուն օգնել ժողովրդին, ցուցարարներին, մոռանալով ժողվրդից քերթած,տաշած թալանն ու կաշառքը…
Նույն կերպ 88-90-ականներին մեքենաների պատուհաններից հետույքները հանած, մատները տնկած էգերը և մեքենաները ճռռացնող սիգնալիստ տղեքը, դրոշներով քնող ջահելները ցնծում, գովերգում էին ու երդվում Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Վանո Սիրադեղյանի, Աշոտ Մանուչարյանի, Վազգեն Սարգսյանի, մյուսների անունով:
Երբ նրանք եկան իշխանության, սկսեցին «պրոֆեսիոնալ կադրերից» գռփել, թալանել, կաշառք վերցնել սովորել, ծախել ու ավերել ինչ կար-չկար, ապա այդ նույն էյֆորիկ էգերն ու սիգնալիստները Բաղրամյան 26-ի առջև սկսեցին վառել նրանց խրտվիլակները…Սովորաբար նմանների դերը օգտագործվելն է ու հետո դեն շպրտվելը…Եվ նրանց՝ էյֆորիկներին, էքստազիկներին մնաց իրենց «կոտրած տաշտակը», երեք մատերի կոմբինացիան կամ տնկած միջնամատը…
Սպասեք սառը ցնցուղի՝ էյֆորիայից ու հիասթափությունից հետո…Հերթական անգամ կգտնեք ձեր կոտրած տաշտակը, կնստեք դեմն ու Ռոդենի «Մտածողը» քանդակի դիրքով կմտածեք, փիքր կանեք…Եթե ընդհանրապես շատերդ մտածելու և հետևություններ անելու ունակ եք…Ձեր գործը օգտագործվելն է…Իսկ եթե մտածեիք, ապա կտեսնեիք Նիկոլի հետևից երևացող ականջները և պաշտոնների համար հերթագրվածներին…