Դոցենտ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, իրանագետ  Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանական կայքերում մի քիչ բզբզացի էս մեր իրադարձությունների պահով, մեկ էլ ֆեյսբուքով ծանուցում էկավ, որ ԵՊՀ-ի բակում վաղը նաև մեր ուսանողները նստացույցի են գնալու։

 

Այ բալա/մ, հիմա, որ ասեմ՝ դասի էկե՛ք, մեկ ա՝ չեք գալու, որ ասեմ՝ նստացույցի մի՛ գնացեք, մեկ ա՝ գնալու եք։ Դե, որ գնալու եք, հանգիստ կնստե՜ք, ջահելական տաքգլխություն չանե՜ք; Աշխատանքային ժամերին ու դրանից ավելի ուշոտ (գիտեք, ուշոտ եմ դուրս գալիս սովորաբար) ամբիոնում կլինեմ, Աստված չանի, ոստիկանությունը բռնեց, զանգե՛ք, ձեն տվե՛ք, ոնց ըլնի մի էրկու հոգի նվաստիս կճանաչի, կհարգի, բաց կթողի բռնվածին, սառը ասֆալտին նստելուց էլ հոգնեցիք, էկե՛ք ամբիոն չայ-կոֆե կխմենք, կխոսանք, բայց էս քանի օրը ինձ անֆռենդ արածներին մենակ եռացրած ջուր եմ տալու, թող իրանց փայ չայն ու կոֆեն հետները բերեն որպես «պատիժ»: 

Հա՛, ու էս գրածիցս չառիթավորվե՛ք, թուղթ-մուղթ, հայտարարություն-բան դեմ չտա՛ք, չեմ ստորագրելու, որովհետև էդ թղթի վրա ոստիկանները կոնկրետ թքած ունեն, մեկ էլ սրտաճմլիկ վեհ բաներ չասե՛ք՝ մտավորականի կեցվածք-բան, ինձնից ի՞նչ մտավորական, մտավորականը հայտնի հայագետ ու իրանագետ Յոզեֆ Մարկվարտն էր:

Համ էլ պաշտոնապես տեղեկացնեմ, որ ամեն տեսակ հեղափոխություններից ու «հեղափոխություններից» զզվում եմ, ու եթե էս մեկը, էն ձևով, որ հայտարարվում ա, անցնի (իմիջիայլոց, խելքս չի կտրում, որ էդ ձևով կանցնի), դեմից ասեմ, որ ջաննե՛րդ յուղեք, որովհետև նվաստիս պես պինդ նյարդերով ու ոնց որ թե խելացի ընդդիմախոս եք ունենալու, բայց գյուլլել-մյուլլել չըլնի՛, հա՜ :

Հեռախոսս՝ 093288100»: