ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստացել եմ ահազանգ այն մասին, որ ոստիկանական բաժանմունքներում ՎԻՎ 182 հոդվածով արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողների պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել և հանձնել մատնահետքեր:

 

Ոստիկանությունը նման պահանջ ներկայացնելու օրինական հիմք չունի, այդ պահանջը «ոչ օրինաչափ» է և կասկածյալը կարող է հրաժարվել այն կատարելուց:
Միևնույն ժամանակ, ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը անձին ազատում է՝ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալու, ապացույց ստեղծելու պարտականությունից, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
«Ենթադրելու» «ողջամտությունը» որոշում է, «ենթադրում» է անձը, ով տիրապետում է ցուցմունքին:

«Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ»»: