Երբ Դոնալդ Թրամպն ընտրվեց ԱՄՆ նախագահ, Ռուսաստանի Պետդումայում շոմպայնի շշեր էին պայթեցնում։ Վերջապես ԱՄՆ նախագահ է դառնում Ռուսաստանի հանդեպ դրականորեն տրամադրված անձնավորությունը, որն նախընտրական փուլում իր հիացմունքն էր արտահայտում Պուտինի հանդեպ, նրան համարել ուժեղ ղեկավար։ Սակայն Թրամպն ինքնուրույն սուբյեկտ դառնալու և ռուսասեր մարդու մեղադրանքներից ազատվելու համար Ռուսաստանի դեմ ամենակոշտ քայլերն է անում։ Միայն այդ ճանապարհով է նա կարող ազատվել իրեն փակցված պիտակից։ Դա է քաղաքականության առանձնահատկություններից մեկը։

 

Արմեն Սարգսյանն իր ծով ամբիցիաները բավարարելու համար իրեն պատկերացնում է Ամենայն Հայոց միասնության խորհրդանիշ՝ կաթողիկոսաց-կաթողիկոս, որի ազդեցության ոլորտը պետք է տարածվի Հայաստանի սահմաններից դուրս։


Նա արդեն փորձում է ձևավորել քաղաքական քննարկումների հարթակ, այսինքն քաղաքական մեծ հավակնություններ է ցուցաբերում, սակայն ինքնուրույն քաղաքական սուբյեկտայնություն ձեռք բերելու համար նա ունի միայն մեկ ճանապարհ՝ ազատվել Սերժ Սարգսյանի կամակատակարի պիտակից, իսկ դրա միակ ճանապարհ Սերժ Սարգսյանին հակադրվելն է, այլ ճանապարհ նա չունի։