Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։

Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ։ Այն ընթանում է զուգահեռաբար ԵՄ անդամ տարբեր երկրներում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ջանքերով։

Ավելին, թեև նշված համաձայնագրի կնքումը Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հաջողությունն է, թե մենք, թե եվրոպացիք բազմիցս նշել ենք, որ համաձայնագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։