Հանրահավաքներին չեմ անդրադառնա...Բայց այս օրերի ընթացքում տեղի ունեցան շատ հետաքրքիր բացահայտումներ,որոնց հեղինակը ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանն է...
Ապրիլի 17-ին,երբ ԱԺ-ում տեղի էր ունենում ՀՀ վարչապետի ընտրությունը և ՀՀԿ-ի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին,շատ զարմանալի բաներ բացահայտվեցին ՀՀ-ն 10 տարի նախագահի պաշտոնում ղեկավարած Սերժ Սարգսյանի կողմից...


Պարզվում է,ըստ ՀՀ նորընտիր վարչապետի,Հայաստանում այսօր շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը, դժգոհ է ամեն ինչից...Այո՛,այս մտքի,այսինքն' թվի հեղինակը հենց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն է...Հետաքրքիր է,ի՞սկ եթե այդ թիվը բարձրաձայնում է իշխող կուսակցության ղեկավարը,ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն փաստը,որ ընդամենը մեկ տարի առաջ նույն այդ դժգոհ մարդիկ,որոնք,ըստ Ս.Սարգսյանի, կազմում են բնակչության 60 տոկոսը և ամեն տարի ցույցեր են արել իշխանությունների դեմ,մասնակցելով ԱԺ հերթական ընտրություններին' իրենց ձայները տվեցին իրենց կողմից չսիրված և չընդունված մի ուժի...Ըստ Ս.Սարգսյանի' պարզվում է,որ կամ մեր հասարակությունը սադոմազոխիստ է,որ, դժգոհ լինելով ՀՀԿ-ի իշխանությունից, գնաց և ձայն տվեց այդ կուսակցությանը, որը կարող է առանց ՀՅԴ-ի հետ շինծու կոալիցիաների միանձնյա իշխանություն ձևավորել,կամ էլ ՀՀ արդեն նախկին նախագահը միամիտ բացահատեց,որ 2017 թ-ի ԱԺ ընտրությունները կեղծված են և ընդամենը մեկ տարի անց հասարակության մի ստվար զանգված ուղղակի ըմբոստացել է,որն,ի դեպ,շատ մեծ զարմանք է առաջացրել Ս.Սարգսյանի մոտ...Ըստ ՀՀ նախկին նախագահի և նորընտիր վարչապետի' պարզվում է նաև,որ ՀՀԿ-ի իշխանությունից դժգոհները չպետք է ըմբոստանան...Շատ զարմանալի տեսակետ է...


ՀՀ նախկին նախագահը նաև չանդրադարձավ սարսափելի և վտանգավոր չափերի հասնող արտագաղթին...Ըստ անկախ տվյալների' Ս.Սարգսյանի 10 տարվա նախագահության տարիներին Հայաստանը լքել է 400 հազար մարդ՝տարեկան 40 հազար...Այսինքն'ամեն տարի Հրազդան քաղաքի բնակչության չափ մարդ լքել է ՀՀ-ն...Ս.Սարգսյանը, մեկնաբանելով արտագաղթի պատճառները, հայտարարեց."Կան գործոններ, որոնք ներկայացնելը նպատակահարմար չէ...": Ս.Սարգսյանի կողմից չբարձրաձայնված գործոնների մասին ժողովուրդը շատ լավ տեղյակ է...Ասեմ,որ դա ոչ միայն աղքատությունն է,այլ ավելի շատ բեսպրեդելը, կաշառակերությունը,հովանավորչությունը, անպատժելիությունը, լկտիությունը, որոնք սարսափելի արմատավորվել են Հայաստանում և արդեն մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականությանը...5 հավ կամ 5 հազար դրամ գողացողին Հայաստանում կարող են մի քանի տարով բանտ ուղարկել,սակայն 500 միլիոն դրամ գրպանողի հանցագործությունները բացահայտողներին կարող են գործից ազատել,որովհետև գողն ու թալանչին ՀՀԿ-ական է,նրա հանցաքները բացահայտել չի կարելի...Այ՛,հենց այս պատճառով են մարդիկ հեռանում երկրից...
Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցից էլ կառանձնացնեմ Սերժ Սարգսյանի այն անկեղծացումը,որ նրա կառավարման տասը տարիներից ընդամենը մեկն է՝2017 թ-ն է,որ անցնցում է եղել...Իսկ դա ապացուցում է այն,որ ՀՀ ղեկավարության և հասարակության միջև անջրպետը շատ մեծ է՝նրանք չեն հասկանում իրար,որի արդյունքում էլ ամեն տարի տեղի են ունենում ցնցումներ,որոնք բացասաբար են ազդել բնակչության և երկրի վրա...Այդ ամենի համար պատասխանատու է իշխանությունը,որը չի հասկանում,իսկ ավելի ճիշտ է ասել,ձևացնում է,որ չի հասկանում հասարակության պահանջները...
Դե, Փարիզի և Երևանի տրանսպորտային համեմատություններին էլ չեմ անդրադառնա...Ինչպես կասեն գյումրեցիները՝"Դրանք տարբեր են ինչպես Մասիս սարն ու էշ Մանուկի դարը"...


Հ.Գ.Ի դեպ,պարոն Սարգսյանը նաև հիշատակեց ինչ-որ "բզբզացողների"..."Բզբզացողներ" բոլոր երկրներում էլ կան,այդ թվում նաև շատ բարեկեցիկ...Դա շատ նորմալ է քաղաքականության մեջ... Եթե ՀՀԿ-ի և հասարակության միջև անդունդն այդքան խորը չլիներ, այդ "բզբզացողներին" չէր հաջողվի ընդամենը 4-5 օրվա այդքան ժողովուրդ դուրս բերել փողոցներ...Խնդիրն այլ տեղում է...