Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հայտարարություն, որի համաձայն հայկական զինված ուժերը կրակել են խաղաղ բնակիչների վրա ինչի արդյունքում վիարվորվել է գյուղացիներից մեկը։

Արցախի զինված ուժերը հերքել են այդ տեղեկությունները և հայտարարել են, որ հայկական բանակի զինվորները չեն կրակել ադրբեջանցի խաղաղ բնակիչների վրա։

Այս գործելաոճը ավելի հարազատ է թշնամու բանակի զինվորներին և հրամանատարներին ու քանի որ Ադրբեջանի նախագահը ինագուրացիայի ժամանակ խոսել է նաև Արցախի հարցի մասին ու ավելի շատ կողմ է եղել հարցի ուժով լուծելու տարբերակին , բանակն էլ խնդիր է ունեցել սրելու իրավիճակը, որպեսզի ժողովրդի մեջ ավելի ամրացնի հակահայկական տրամադրությունը ու դրա արդյունքում իրենք սկսել են կրակել իրենց գյուղերի ուղղությամբ, ինչը իհարկե առաջին դեպքը չէ։

 

Աշոտ Ասատրյան