Գտեք մեզ ի՞նչն է պակասում... Իրար նկատմամբ հանդուրժողականությունը: «Եթե դու մեր ճամբարից չես , ուրեմն մեր դեմ ես » մտածելակերպով մենք կդառնանք ոչ թե չորս միլիոն, այլ իսպառ կարող ենք վերանալ երկրի երեսից : Նախ պետք է բոլորս գիտակցենք, որ ճամբարներ չկան, կան հայացքներ, կան լավ պետություն կառուցելու տարբեր ձևի մտածելակերպեր ու վերջապես կա «էս սարն իմն է, էս ծառն իմն է» տիպի մտածողներ:

 

Պետք է բոլորիս մոտ ՝ լինի դա ցուցարար, լինի ուսանող, լինի առաջնորդ, լինի ոստիկան , լինի վարչապետ կամ նախագահ, պետք է ու պարտավոր է քայլ անի միայն ու միայն հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու: Երբ էլ ասես կարող ես ջարդել ու փշրել, երբ էլ ասես կարեղ ես կրակել ու մի X թվի մարդ սպանել, երբ էլ ասես կարող ես ... Բայց երբ էլ ասես չես կարող պետություն կառուցել, ամուր, հզոր պետություն կառուցել: Հիմա , հենց հիմա մեր երկրի արևելքից ու արևմուտքից բաժին հասած հարևանները ատամները կռճացնելով ձեռքները տրորելով սպասում են իրենց համար մի լավ լուրի... Մինչև հիմա մի անգամ ուրախացրեցինք իրենց, երբ ոստիկանությունը ձայնային նռնակ զիբիլը կիրառեց , երբ կարող էր դա չանել... Ասելս ինչ է, ոչ ոքի պագոնները չի իջնի, որ ասի եկեք նստենք խոսանք, տեսնենք ինչ ենք անում...