Ընթացող գործընթացների, հանրահավաքների եւ ցույցերի մասին դեռ կխոսեմ, սակայն, կարծում եմ այս պահին անչափ կարեւոր է , որ որեւէ մեկը չխոչընդոտի լրագրողների մասնագիտական գործունեությունը, որեւէ մեկը չփորձի ձեռք բարձրացնել լրագրողների վրա, որոնք կատարում են իրենց գործը, լուսաբանում են եւ ներկայացնում հանրությանը, դատապարտում եմ լրագրողների հանդեպ ցանկացած ոտնձգություն եւ պահանջում եմ՝ ձեռքներդ հեռու լրագրողներից․․․

 

Մի խառնեք լրագրողներին կատարված գործընթացներին, նրանք աշխատում են, դա է նրանց աշխատանքը, եւ, հարգելի լրագրողներ, մի խառնվեք գործընթացներին, կատարեք ձեր մասնագիտական պարտքը՝ լուսաբանեք եւ հանրությանը տվեք տեղեկատվություն, սա է ձեր պարտականությունը: