Կարծում եմ, Հայաստանում իրոք որ իրավիճակ է փոխվել: Բացարձակ մեծամասնությամբ ուսանողներից, երիտասարդներից բաղկացած ցուցարարների բազմահազարանոց և ոգևորված մասնակցությունը այս շարժմանը, որը, թերևս, կարելի է բնութագրել որպես «ուսապարկերի հեղափոխություն», արդեն իսկ գալիս է ապացուցելու, որ այս նոր սերունդը չի ցանկանում ապրել բրեժնևյան լճացման ժամանակաշրջանի օրենքներով, և հետագայում էլ նույնպես՝ ոչ մի պարագայում դա երբևիցե չի հանդուրժելու:

 

Ռուբեն Շուխյան