Մեծացել է մի սերունդ, որ բոլորովին նոր աշխարհի է պատկանում: Առաջացել է լուրջ դիսոնանս այդ նոր աշխարհի նորնսերնդի և հին Հայաստանի հին վերնախավի միջև: Վերնախավն ամեն դեպքում չի կարող գոյատևել առանց իրեն սատարող նոր սերնդի: Այս նոր սերունդը անգամ երիտասարդներ պարունակող հին աշխարհի վերնախավին չի սատարելու:


Սաուդյան Արաբիան' տարածաշրջանի ամենավտանգավոր և հզոր պետությունը կառավարում է նոր սերնդի թագաժառանգը, որ հասկանալով, որ իր տարիքն անգամ իրեն չի կարող փրկել ձևավորված նոր սերնդի դժգոհությունից' բացառապես այդ նոր սերնդին ուղղված փոփոխություններ է կատարում իր թագավորությունում: Կանանց' մեքենա վարելու իրավունք շնորհում, թուլացնում «բարոյականության ոստիկանությանը», թույլատրում կինոթատրոններն ու համերհասրահները և այլն: Եվ դա սալաֆիզմի ու վահաբիզմի օրրանում, որտեղ հենց ինքը' կառավարող արքայազնը այդ նույն կրոնական գաղափարախոսության մոլի կրող է իրականում:
Հայաստանում քաղաքական վերնախավը դա չի հասկանում:

 

Այստեղ ողջ ուշադրությունը կենտրոնացված է պալատական բարձրակարգ և անկրկնելի խաղերով շարունակականություն ապահովելու վրա: Եվ նորագույն սերունդը մեծապես անտեսված է մնում: Եթե Փաշինյանի շարժումը ձախողվի անգամ և մարի, միևնույն է' նորագույն սերունդը հայտ է ներկայացնելու: Կայծն արդեն նետված է և անտեսված ծխացող կրակն անգամ մի օր անպայմանորեն մեծ հրդեհի է վերածվելու:

 

Հայկ Մարտիրոսյան