ՀՀ-հիմնադիր նախագահ Լևոն Տեր Պետրոսյան.
Ինչու՞ այս օրհասական պահին Ձեր հեղինակավոր խոսքը չեք ասում, ինչը վստահաբար կօգնի ու կքաջալերի շարժումը: Երկիրը նա՛և ձեր աջակցության կարիքն ունի:Փողոցում ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴՆ է, ում հետաքրքիր չէ, թե ով ումից է նեղացել և ինչու:
Նիկոլը ահռելի աշխատանք արեց ու ֆանտաստիկ արդյունք ունի:
Հանունն այս առողջ երիտասարդության դուրս եկեք փողոց, աջակցեք Նիկոլին, արձանագրեք, որ այդ նույն երիտասարդության վրա նռնակներ նետվեցին, և ինչպես այդ աղջնակն է փաստել, անխնա խփել ու նետել են 
ներքև, որտեղ շներ էին:
Նեղանալը մանր մարդու որակ է: Վեր կանգնեք ու ձեր կարևոր ներկայությամբ ու խոսքով ոգևորեք երիտասարդներին: