Այս շարժումը մոտենում է իր բեկման կետին: Եթե կրիտիկական զանգված չհավաքվի' ամեն բան կլինի այնպես' ինչպես նախկինում է եղել: Եթե հավաքվի' ամեն բսն կարող է լինել այնպես' ինչպես երբեք չի եղել: Իշխանությունն իրեն բավական խոցելի է զգում' հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին նախագահը իր կարգավիճակով արդեն և դեռևս սովորական քաղաքացի է' և միայն կուսակցապետ:

Այդ պայմաններում, եթե իշխանության դեմ ժողովրդական բողոքի լայն ալիք բարձրանա' տեսականորեն հենց իշխանության ներսում հնարավոր են դասալքման գործընթացներ, որն էլ կարող է իշխանափոխության հանգեցնել: Դրքնով է բացատրվում այն հանգամանքը, որ վերահսկողությունից դուրս եկող իրավիճակին իշխանությունն, ամենայն հավանականությամբ, կոշտ պատասխան է տալու:
Հետաքրքիր է նաև, որ առաջին անգամ քաղաքական օրակարգով փողոց է դուրս գալիս երիտասարդությունը: Նաև' առաջին անգամ է, որ քաղաքական օրակարգով լուրջ բողոքներում Հայաստանում կիրառվում է ֆեյսբուքը: Հեղափոխության ամենաէֆեկտիվ սոցիալական գործիքն, անշուշտ, Թվիթերն է, բայց Հայաստանում այն կիրառման սաղմնային փուլերում է:
Ամեն դեպքում զարգացումների հետագա ընթացքը հիմա կախված է ցուցարարների թվից: