Հավաքների ազատության պաշտպանությունը առանցքային նշանակություն ունի ժողովրդավարական պետության համար, սակայն դա չի նշանակում, որ հավաքների ազատության անվան տակ կարելի է սահմանափակել մյուսների իրավունքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած շարժմանը:

Չկարողանալով Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար մարդ՝ նրանք իրենց իրավունք են վերապահել, թե կարող են փակել Երևանի առանցքային տրանսպորտային հանգույցներից մեկը՝ Ֆրանսիայի հրապարակը՝ տեղաշարժվելու դժվարություններ ստեղծելով տասնյակ հազարավոր մարդկանց համար: Սա այն պարագայում, երբ որ այդ նույն ընդդիմադիրները մի քանի օր անց որոշ դիվիդենտներ շահելուց հետո շատ հանգիստ կարող են իշխանությունների հետ «ընկերություն» անել, ինչի փորձը մենք բազմիցս տեսել ենք: