ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է . «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»։

Օրերս ադրբեջանական կողմի կրակահերթերի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի բնակիչներից մեկին պատկանող կովը սատկել է, մի քանի այլ կենդանի վնասվել:

Դիտարկելով վերոնշյալ երկու դեպքերը, ինչպես նաև տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների գնդակոծությունները կարելի է գալ այն եզրակացության, որ Բաքուն որդեգրել է ՀՀ–ն «պաշարված ամրոցի» վերածելու ռազմավարությունը'կրակում են Գեղարքունիքի, Տավուշի, Նախիջևանի ուղղությամբ'Արցախի ուղղությամբ կրակահերթներ էլ գրեթե երբեք չեն դադարում։

Շատ է խոսվում և քննարկվում ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, սակայն ոչ պակաս կարևոր է նրանց «ակտիվությունը» Տավուշի մարզի ուղղությամբ։
Ադրբեջանը ՀՀ–ԼՂՀ դեմ գործողություններում Տավուշը կրակի տակ պահելու մի շարք «պատճառներ» ունի։

Ադրբեջանի զինված ուժերը կրակելով սահմանամերձ գոտում գտնվող գյուղերի ուղղությամբ ցանկանում են ստիպել տեղի սահմանապահ բնակչությանը արտագաղթել'սոցիալ–տնտեսական ծանր վիճակին, ինչի մասին Ադրբեջանը շատ լավ տեղյակ է, գումարել նաև վախի մթնոլորտ ստեղծելու ռազմավարությունը, կրակելով նաև դպրոցների, մանկապարտեզների վրա, ստիպել բնակչությանը կրակի տակ գտնվող գյուղից դեպի այլ ապահով'Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան քաղաքներ(ներքին միգրացիա) տեղափոխվել կամ ընդհանրապես արտագաղթեցնելը ՀՀ–ից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղերում հիմնականում մնացել են ծերերը'երիտասարդների թիվը սակավաթիվ է'նրանք պետք է կամ զբաղվեն գյուղատնտեսությամբ'օգնելով ծերերին կամ դառնալ պայմանագրային, ինչը «կտրելու» է նրանց հիմնական զբաղմունքից'տնտեսական գործունեությունից ու առաջնագծում գտնվելը դառնա տեղի բնակչության հիմնական զբաղմունքը'անմշակ թողնելով դաշտերը, կրակի տակ պահելով գյուղերը «վանել» ցանկացած ներդրողի այդ գյուղում'հակառակորդի ուղիղ նշանառության տակ որևէ աշխատատեղ բացելու ցանկությունից։

Բացի այդ, անընդհատ լարվածության տակ պահել Տավուշի մարզի բոլոր սահմանային զորամասերը'առաջնագիծը'3–րդ բանակայինին թույլ չտալ օգնության հասնել Ղարաբաղին'մարտական գործողությունների վերսկսման դեպքում'ապրիլի կրկնություն' այդ միավորումները մնալու են դիրքերում'պահելու համար կրակի տակ գտնվող Տավուշի դիրքերը։ Զորքերի տեղափոխությունը թույլ չտալու համար անկանոն կրակ բացել դիրքերի ուղղությամբ'պատասխան կրակի դեպքում 'կրակն ուղղել բնակելի տների, սոցիալական'դպրոցներ և այլն, օբյեկտների ուղղությամբ։
Չմոռանանք, որ Տավուշի մարզն ունի կարևոր, կամրջող դերակատարում'Հայաստան-Վրաստան ճանապարհների առումով։

Ադրբեջանը ցանկանում է Տավուշով անցնող միջպետական'ՀՀ–Վրաստան ճանապարհը'նրա որոշակի հատվածներ, դարձնել դժվար անցանելի ու վտանգավոր'Ոսկեպար և այլ հատվածները պահելով կրակի տակ ստիպել կառուցել պաշտպանական պատեր և շրջանցող ճանապարհներ'երկարացնելով ճանապարհը, լրացուցիչ միջոցներ ուղղել տալով բյուջեից այդ ճանապարհների շինարարության և հետագայում պահպանման ուղղությամբ։ Խախտել կոմունիկացիաները'վտանգելով մեքենաների տեղաշարժը, ինչն էլ կարող է ազդել զբոսաշրջության'ՀՀ–Վրաստան'հատկապես Թիֆլիս մեկնողների համար, հոսքի վրա։

Տավուշի մարզի հարևանությամբ է գտնվում Ադրբեջանի Գյանջա–Ղազախական տնտեսական շրջանը, որտեղով անցնում են ռազմավարական նշանակության նավթամուղեր, գազամուղեր, երկաթգիծ և միջպետական ավտոմայրուղիներ դեպի Վրաստան, Թուրքիա և Սև ծով։ Այդ շրջանի պաշտպանությունն Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն և այդ շրջանի կորուստը նրանց համար «կփակի» ճանապարհը դեպի Վրաստան, Թուրքիա, ինչն էլ էականորեն ազդելու է ապագա պատերազմի ելքի վրա։

Այդ պատճառով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը պահելու է զգալի զինված ուժեր ու շարունակելու է իր սադրիչ գործողությունները։
Նույն ռազմավարությունն Ադրբեջանը հետագայում կարող է կիրառել նաև Նախիջևանից կրակի տակ պահելով ողջ Սյունիքը'Իրան–Հայաստան մայրուղին, Վայոց Ձորը և այլն։