Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո ԵԱՀԿ դիտորդները հայտարարում են, թե Ադրբեջանի նախագահի ընտրություններն անցել են բազմաթիվ և կոպտագույն խախտումներով: Այս հայտարարությունից հետո ադրբեջանցի լրագրողները կրկին հիշում են Ադրբեջանում գործունեություն ծավալող և հայկական հատուկ նշանակության զորքերին ծառայություն մատուցող ադրբեջանցի լրտեսներին: Մասնավորապես լրագրողները հայտարարել են, թե միայն հայկական լրտեսները կարող էին Ադրբեջանի նախագահի ընտրությունների ժամանակ խախտումներ կատարեին ու միայն այդ լրտեսները կարող էին այդ խախտումները տեսնել:

Փաստորեն լրագրողների թեթև ձեռքով ԵԱՀԿ դիտորդները և ընտրություններին մասնակցած մի քանի հազար ադրբեջանցիներ դարձան Հայաստանի համար աշխատող լրտեսներ: Այո բարեկամներ, մերոնք ամենուր են, չեմ զարմանա, որ թեկնածուներից մեկն էլ վերածվի լրտեսի:

 

Աշոտ Ասատրյան