Վաշինգտոնը փորձում է վերահաստատել Սիրիայում և մերձավորարևելյան տարածաշրջանում իր նախկին դիրքերը, որոնք որոշակիորեն թուլացել են սիրիական ճգնաժամի տարիներին։ Արևելյան Ղուտայում քիմիական զենքի կիրառման սադրանքի կամ բեմականացման պատրվակով Սիրիայի կառավարական ուժերին ռազմական հարվածներ հասցնելու Վաշինգտոնի մտադրությունը կարող է հանգեցնել ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային մակարդակի անկառավարելի քաոսի, քանի որ սիրիական ճակատում գերտերությունների՝ ՌԴ և ԱՄՆ-ի միջև կստեղծվի ուղղակի հակամարտության ծավալման պոտենցիալ դաշտ։

 

Հուսանք, որ Թրամփը առավել ողջամիտ որոշում կկայացնի՝ զերծ մնալով ուղղակի առճակատումից։ Հուսադրող է նաև այն, որ Մեծ Բրիտանիան դեռևս այնքան էլ հակված չէ Սիրիայում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու վաշինգտոնյան նախաձեռնությանը։

 

Առանձնահատուկ պետք է նշել նաև Թրամփի որոշման իրագործման հնարավորության համատեքստում ԵՄ դիրքորոշման կարևորությունը։