Համաշխարհային ֆինասական շուկան հերթական ցնցումն ապրեց' կապված ԱՄՆ-ի կողմից ՌԴ նկատմամբ հերթական պատժամիջոցների կիրառմամբ:

Ռուս բիզնեսմեններն ու ընկերություններն ԱՄՆ' ապրիլի 6-ին սահմանած պատժամիջոցներից հետո, միլիարդավոր դոլարներ են կորցրել: Անհատական պատժամիջոցների են ենթարկվել 7 բիզնեսմեններ, պետական մենեջերներ, պաշտոնյաներ ու մի քանի ընկերություններ: «Դա բավականաչափ նոր երևույթ է»' երեկ բնորոշեց ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ կառավարությունն անհրաժեշտն անում է հետևանքները նվազագույնի հասցնելու համար:

Հետևանքներն արդեն հաշվվում են միլիարդների կորստով: Forbes-ի, որ հաշվում է մոլորակի ամենահարուստ մարդկանց դրամական միջոցները, ռուս միլիարդատերերը հայտնվել են հակավարկանիշների ամենավերևում' կորցրած կարողությունների ծավալով: Շաբաթվա սկզբին պատժամիջոցների նոր ցանկի անդամներն արդեն կորցրել էին 3 միլիարդ դոլար ընդհանուր գումար' ըստ վարկանիշի: Եթե հաշվենք բոլոր օլիգարխներին, նաև նրանք, ովքեր ընդգրկված չեն ցանկում, 54 բիզնեսմեններ կորցրին 14 միլիարդ դոլար: Մոսկվայի բորսայում փլուզում է, Լոնդոնում ռուսական բոլոր ընկերությունների գինն ընկնում է: 14.36-ին Մոսկվայի բորսայի ինդեքսը 7%-ով ընկել էր, РТС-ը' 9,57%-ով: Մոսկվայի հարթակում գինը կորցնում են Խնայբանկի, Գազպրոմի, Լուկօյլի, Ալռոսայի, Ռոսնեֆտի, Նորիլսկի նիկելի բաժնետոմսերը: Լոնդոնի բորսայում համարյա բոլոր ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գինն անկում էապրել' այդ թվում Լուկօյլի, Նովատեկի, НЛМК-ի, Ֆոսագրոյի, «Ոսկու բևեռի», Ռոսնեֆտի, Սուրգութնեֆտեգազի: Ռուբլու գինն ընկել է և դոլարի, և եվրոյի հարաբերությամբ: Անցած տարվա նոյեմբերի 16-ից հետո առաջին անգամ դոլարը 60 ռուբլուց թանկ է, եվրոն արժի 74 ռուբլի:

Վերլուծաբանները գտնում են, որ ներդրողները փորձում են նվազեցնել իրենց ռիսկերը: Պատժամիջոցների նոր ցանկի ընկերությունների գործընկերնեն ու ներդրողները պարտավոր են մինչև հունիսի 5-ը խզել բոլոր պայմանագրերը 12 ընկերությունների հետ, որ վերահսկում են Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Կիրիլ Շամալովը: Դա վերաբերում է ոչ միայն ԱՄՆ քաղաքացիներին ու ընկերություններին, այլև երրորդ երկրների ներդրողներին ու գործընկերներին: Հակառակ դեպքում նրանք կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: Ներդրողները մինչև մայիսի 7-ը պետք է դադարեցնեն պարտատոմսերի ու En+, ГАЗа և Ռուսալի արժեթղթերի հետ գործողությունները: Օլեգ Դերիպասկան 23-րդն է Forbes-ի ռուսական ցանկում:

Պատժամիջոցների ցուցակում նրա հայտնվելը նշանակում է մուտքի արգելք ԱՄՆ և ԱՄՆ տարածքում ակտիվների սառեցում: Forbes-ի տվյալներով' Դերիպասկան արդեն կորցրել է կարողության մեկ քառորդը և 1,3 միլիարդ դոլար: Նոր ցուցանիշները հաշվի առնելով Դերիպասկան Forbes-ի ցանկում 23-ից կարող է հայտնվել 29-րդ տեղում: Առայժմ ամենաշատ տուժել են Ռուսալ և En+ ընկերությունները, որ միավորում են միլիարդատիրոջ ակտիվները մետալուրգիայում, էներգետիկայում և լեռնահանքային արդյունաբերության մեջ: Ռուսալը Հոնկոնգի բորսային զգուշացրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցները «կարող են հանգեցնել տեխնիկական դեֆոլտների խմբի որոշ վարկային պարտավորությունների առումով»: Այդ հարթակում Ռուսալի բաժնետոմսերը 50% անկում գրանցեցին: Մոսկվայի բորսայում Ռուսալի բաժնետոմսերը սկսեցին 46,9% անկումով, հետո մի քիչ գինը բարձրացավ:

Ռայֆայզեն բանկի վերլուծաբանները գրում են, որ նոր պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսալի հետ դոլարով գործարքների դադարեցման, որ դեֆոլտ է նշանակում եվրոբոնդերով ու մյուս գործարքներով: Հնարավոր են ալյումինի վաճառքի ընդհատումներ, որովհետև «ամերիկյան գլոբալ տրեյդերները Ռուսալի մետաղը չեն գնի»: 2017-ին ԱՄՆ շուկային ընկերությունը մատակարարել է իր ընդհանուր վաճառքի 18%-ը, Եվրոպային' 45%: Դա իր հերթին կհանգեցնի մետաղի մատակարարումները վերահասցեագրելու անհրաժեշտությանը, հնարավոր է' Ասիայով, որ ենթադրաբար էականորեն կնվազեցնի գործողությունների մարժան և ծավալը' չեն բացառում Ռայֆայզենի վերլուծաբանները

Դերիպասկայի En+ ընկերությունը ևս պատժամիջոցների ցանկում է: Ընկերությունը հաղորդում է, որ պատժամիջոցների ներգործության նախնական գնահատականն է «էական անբարենպաստ ազդեցությունը բիզնեսի ու խմբի հեռանկարների վրա»: Ընկերության արժեթղթերը Մոսկվայի բորսայում 15% անկում են գրանցել' ուրբաթ օրվա 20% անկումից հետո: Լոնդոնի բորսայում նրանք 25% անկում են գրանցել: Բորսան արդեն հայտարարել է, որ դադարեցնում է ընկերությունների թղթերի առքուվաճառքը: Citi դեպոզիատարիան ևս դադարեցրել է թղթերի հետ գործարքները:

Վիկտոր Վեկսելբերգը 10-րդն է ռուսական Forbes-ում: Նա Forbes-ի տվյալներով արդեն կորցրել է 932 միլիոն դոլար (հանած 6,4%): «Սուալ» ընկերություններին, որի բաժնետերն է Վեկսելբերգը, պատկանում է Ռուսալի բաժնետոմսերի 26,5%-ը: Երկուշաբթի հայտնի դարձավ, որ Ռենովան կորցրել է վերահսկողությունը շվեյցարական մեքենաշինական Sulzer ընկերությունում, որը կգնի իր 5 միլիոն բաժնետոմսերը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Ռենովայի բաժինը կնվազի մինչև 48,83%:

Սուլեյման Քերիմովը 21-րդն է Forbes-ի ռուսական ցուցակում: Պատժամիջոցների հայտարարման պահից նա կորցրել է 921 միլիոն դոլար: Նրա ընտանիքին է պատկանում «Բևեռ» ոսկի արդյունահանող ընկերությունը:

Հունվարի վերջին պետական ВТБ բանկի տնօրեն Անդրեյ Կոստինը Բլումբերգ գործակալությանն ասում էր, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա խստացումը հավասարազոր է տնտեսական պատերազմ հայտարարելուն: Ապրիլի 6-ին նա ևս ներառվեց ԱՄՆ պատժամիջոցային ցանկում: Նրա ղեկավարած ВТБ բանկը 2014-ից պատժամիջոցների տակ է: Երկուշաբթի բանկի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում 10%-ով անկում գրանցեցին:

Վլադիմիր Բոգդանովը 49-րդն է Forbes-ի ռուսական ցանկում: Նա Forbes-ի տվյալներով կորցրել է 58 միլիոն դոլար: ԱՄՆ-ի ֆիննախը նրան ներառել է պատժամիջոցների ցանկում, որովհետև աշխատում է էներգետիկ սեկտորում և Սուրգութնեֆտի գլխավոր տնօրենն ու բաժնետերն է: Սուրգութնեֆտը պատժամիջոցների տակ է 2014-ի սեպտեմբերից: Բոգդանովն ընկերությունը ղեկավարում է 1984-ից: Բորսաների խուճապի և ռուսական ակտիվների էժան գներով վաճառքի պատճառով կորուստներ են կրել և այն օլիգարխները, որ չկան պատժամիջոցների ցանկում: Ռոման Աբրամովիչի ու Ալեքսանդր Աբրամովի ընկերությունները կորցրել են 700 և 452 միլիոն դոլար, Վլադիմիր Պոտանինը' 1,5 միլիարդ: