Բավական հետաքրքիր են ադրբեջանցի զինծառայողների հուշերը 2016թ.-ի ապրիլյան մարտերից, որոնք քարոզչական նպատակներով պարբերաբար տեղ են գտնում տարբեր կայքերում։

Քարոզչական բաղադրիչը երբ փորձում ես դուրս բերել ու իրականությունը վերականգնել, տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի զինծառայողները հարձակման են դուրս եկել ոչ թե «հողեր ազատագրելու», այլ «ծրագրված հայկական հերթական ուժեղ սադրանքից նախահարձակ գործողությամբ պաշտպանվելու»։ «Սպասվող ուժեղ հայկական սադրանք», որի մասին տեղեկություններ են ունեցել իրենց հրամանատարները։

Զինվորին հենց ինքնապաշտպանության և ոչ թե «հողերի ազատագրության» կոչով դիմող ադրբեջանցի հրամանատարի տեքստը ենթադրաբար այսպիսի տեսք պետք է ունենար. «Այսպես թե այնպես հայերն ուժեղ սադրանք են նախապատրաստել ու գալու են։ Մեր փրկությունը լինելու է հանկարծակի հարձակվելը»։

Գուցե կարող եմ սխալվել, բայց նկարագրվածը պարբերաբար հանդիպող այդպիսի տեքստերից ստացածս տպավորությունն է։